Հրաբուխներ

221032231353486150 Image_1351

Ինչպես գիտեք, երկրակեղևի տակ’ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա։ Երբերկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսների հատակին’ մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ։ Դրանք Երկրի մակերևույթ են արտաժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ապարաբեկորներ: Հրաբխի ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է հրաբխի մղանցքով։ Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան։ Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային մոխիր, փոշի, քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900—1 000°C—ի:
Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած։ Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա) և այլն: Հայտնի է շուրջ 1300 գործող հրաբուխ: Հրաբուխներն առավել տարածված են երկրակեղևի շարժունակ, գործուն տեղամասերում:
Քնած հրաբուխները վաղուց արդեն չեն գործում, բայց պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500 քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխներ են նաև Մասիսն ու Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Էտնան մոտավորապես 3300 մ բարձրությամբ գործողհրաբուխէ Սիցիլիա կղզում: Ներկայումս այն Եվրոպայի ամենահաճախ ժայթքող (մեկ ամսվա ընթացքում միջին հաշվով’ երեք անգամ) և ամենաբարձր հրաբուխն է:
Հրաբխային ժայթքումներ լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ։ Դրանք առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են արտաժայթքում Երկրի մակերևույթ:

Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը

untitled imagesCA3N5OL1

Երկրի ընդերքում և նրա մակերևույթին տեղի ունեցող գործընթացների հետևանքով Երկրի մակերևույթը մշտապես փոփոխվում և նոր ձևեր է ստանում: Երկրաշարժերն ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են: Դրանք սովորաբար Երկրի մակերևույթին առաջացնում են անհարթություններ, իսկ արտածին ուժերը հարթեցնում են դրանք: Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթները կոչվում են հողմահարություն:

Հողմահարությունները կարող են լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:
Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ցերեկը տաքանալիս լեռնային ապարներն ընդարձակվում են, գիշերը սառչելիս’ սեղմվում: Դրա հետևանքով ապարների վրա առաջանում են ճաքեր և ճեղքվածքներ: Երբեմն դրանք լցվում են ջրով, որը սառչելով ընդարձակվում է և ավելի արագացնում ժայռերի քայքայումը:
Երկրի մակերևույթով հոսող ջուրը լվանում տանում է հողի վերին շերտը բույսերին անհրաժեշտ սննդանյութերի հետ միասին: Վարարած գետերից կամ անձրևաջրերից առաջացած հեղեղները ամեն տարի վնասում են տասնյակ հազարավոր հեկտար բերքատու հողեր: Քայքայիչ ազդեցություն ունեն նաև քամիները: Ուժեղ մրրիկի ժամանակ քամին կարող է քշել տանել հողի’ մինչև 25 սմ հաստությամբ շերտեր: Դրա հետևանքով արգավանդ հողերը դառնում են անբերրի և մշակման համար ոչ պիտանի: Քայքայիչ դեր ունեն նաև ձյունը և սառույցը: Լեռների վրա կուտակված ձյունը և սառույցը իրենց ծանրության ազդեցությամբ
շարժվում են ներքև’ քերելով և քայքայելով Երկրի մակերևույթը: Այս բոլորը ֆիզիկական հողմահարության օրինակներ են:
Օդում և ջրում պարունակվող տարբեր քիմիական նյութերը’ աղեր, թթուներ, փոխազդելով ապարների հետ, քայքայում են դրանք: Այդպիսի փոխազդեցությունը կոչվում է քիմիական հողմահարություն:
Օրգանական հողմահարությունը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:
Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղումնաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է: Օգտակար հանածոների արդյունահանումը, ջրանցքների, ջրամբարների, թունելների կառուցումը արհեստական բարձրությունների և փոսերի առաջացման պատճառ են դառնում:

Երկրաշարժ

 

images imagesCAGOD2SG

Երկրաշարժերը ստորերկրյա ցնցումներն են և Երկրի մակերևույթի տատանումները: Դրանք ծագում են երկրակեղևում կամ միջնապատյանի վերին մասում հանկարծակի տեղաշարժերի, ճեղքումների ու խզումների հետևանքով և տարածվում մեծ հեռավորությունների վրա:

Երկրաշարժը բնության ահեղ երևույթներից է: Երկրաշարժի հետևանքով մի քանի րոպեի ընթացքում կարող են ավերվել քաղաքներ ու գյուղեր, զոհվել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ծովափնյա շրջաններում երկրաշարժն ուղեկցվում է ջրի հսկայական ալիքներով, որոնք ցամաքի մեծ տարածքները ծածկում են ջրով:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ: Օջախի վերևում գտնվող Երկրի մակերևույթի մասը կոչ¬վում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն): Երկրակեղևի տեղաշարժերը կարող են առաջանալ տարբեր խորություններում; Հիմնականում երկրաշարժի օջախները 10—50 կմ խորության վրա են: Երկրաշարժի վերնակենտրոնում մակերևույթի ցնցման ուժն առավելագույնն է: Որքան վայրը վերնակենտրոնից հեռու է, այնքան այղ ուժը փոքր է:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով’ բալերով։ Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք «զգում են» միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժը 9-բալանոց էր: Այն առաջացրեց մեծ ավերածություններ և խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք:
Երկրաշարժը դեռևս հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել: Ամեն տարի Երկրի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 1 միլիոն երկրաշարժ: Փաստորեն, մեր մոլորակում յուրաքանչյուր րոպեի ընթացքում տեղի է ունենում միջին հաշվով երկու երկրաշարժ: Երկրաշարժեր առավել շատ են լինում երկրածալքերում, որտեղ երկրակեղևը ավելի շարժունակ է: Այն վայրերը, որտեղ ավելի հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, կոչվում են սեյսմիկ գոտիներ։ Ճարտարագետներն առաջարկում են այդպիսի վայրերում կառուցել այնպիսի շինություններ, որոնք ստորգետնյա ցնցումների դեպքում համարյա չեն ավերվում: Այդպիսի շինություններ կառուցվել են, օրինակ, Ճապոնիայում, որտեղ շատ հաճախ են երկրաշարժեր լինում: Կան քարտեզագրքեր, որտեղ ցույց են տրված երկրաշարժի առումով վտանգավոր վայրերը:

Ջերմոց լաբորատորիա

Ամսի 29-ին գնացինք ջերմոց լաբորատորիա կերակրեցինք թութակներին, փոխեցինք  ծովախոզուկների թեփը և գնացինք փչացած բույսերին դեղ սրսկելու: Ետ վերադարձանք ընդհունեցինք հյուրերին և ընկեր Շողիկը ներկայացրեց բույսերը: Քիչ անց վերջացավ դասը:

Ջերմոց լաբորատորիա

Մենք այսօր գնացինք ջերմոց լաբորատորիա: Այնտեղ մենք ուզում էինք ջրել ծաղիկներ, բայց ընկեր Շողիկը ասաց դեռ դուք չգիտեք ջրելու ձևը մի փոքր կմեծանաք կսովորեցնեմ:
Իսկ հետո խաղացինք կրիայի հետ: Սկզբում նա գլուխը մցրել էր ներս իսկ հետո մենք այնքան խաղացինք, որ գլուը հանեց և խաղաց մեր հետ: Քիչ անց նա հոգնեց մեզանից և դանդաղ քայլելով գնաց մյուս կողմ և քնեց: Տղաները նստած հեռախոսով էին զբաղված և նրանց հետաքրքիր չէր ոչմի բան: Միայն Սուքիասյան Նարեկը եկավ և շրջեց կրիային և նորից խաղաց նրա հետ: