Տնային աշխատանք

Կար ու չկար,Մի մոծակ կար: Բզզոց, Դզզոց,Եկաւ Նստաւ Ճակտին վըրան.Բացավ բերան,Հանեց իր փուշ ու եկավ կուչ ձայնը կտրեց,ինձի խաբեց կըծեց, ծակեց, թույնը թափեց նշան դրավ, ելավ, թռավ: Մոծակ անկոչ, երկարապոչ, դու բան չունե՞ս, դու քուն չունե՞ս իմ ճակատին դու ի՞նչ ունես:-Այդ  պարտքս է բայց ինձ լսե՝ սազով նազով ձայն եմ տալիս, այնպես գալիս: Զգուշացի՛ր դու մլակից, որ կրծում է կաշու տակից: 

1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:
Ուղղամիտ:
2. Բացատրի՛ր այս տողերը՝ Զգուշացի՛ր Դու մլակից,Որ կրծում էԿաշու տակից:
Պետք է զգուշանալ այն մարդկանցից, ովքեր ժպտում են երեսիտ, բայց հետևիցդ թույլ են տալիս տգեղ արարքներ:

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 

Առակը մարդկային փոխհարաբերությունների մասին է՝ մոծակը բնութագրում է ազնիվ, ուղղախոս մարդուն, իսկ մլակը բնութագրում է սին, խարդախ մարդուն:

4. Ընտրի՛ր Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, ընթերցիր, ձայնագարի՛ր կամ տեսագրի՛ր քեզ: Աշխատանքը հրապարակել բլոգում, ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին: 

Կոմիտաս ,,Սպասում,,

,,Սպասում,,

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Խոթել-մտցնել, խցկել

2. Բնութագրի՛ր Կոմիտաս -մարդուն:  

Կոմիտասը բարի և համբերատար մարդ էր:

3. Դուրս գրի՛ր դեռատի կնոջը նկարագրող հատվածը: 

Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:

4. Բացատրի՛ր վերնագիրը: 

Կոմիտաս Հունձ

 ,,Հունձ,, 

1. Նախադասություններն ավարտի՛ր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած անրաժեշտ էր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ նա քաղցած էր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց վառարանը արդեն հանգել էր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև վառելիքը քիչ էր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, և ես քաղցած էի :

О счастье, Երջանկության մասին

Աստված կավից սարքեց մի մարդ և նրա մոտ մնաց չօգտագործած կտոր:
— Ինչ սարքեմ քեզանի՞ց — Հարցրեց Աստվածը
— Սարքիր ինձ երջանկություն, — խնդրեց մարդը
Աստվածը ոչինչ չպատասխանեց մարդուն դրեց իր ափի մեջ և ասաց մնա կավի կտոր:

Бог слепил человека из глины, и остался у него неиспользованный кусок.
— Что ещё слепить тебе? — спросил Бог.
— Слепи мне счастье, — попросил человек.
Ничего не ответил Бог, и только положил человеку в ладонь оставшийся кусочек глины.

Վիլյամ Սարոյան ,,Հինգ հասուն տանձերը,, 

  1. ,,Հինգ հասուն տանձերը,, 
  • Ինչպիսի՞ն էին տանձերը:անուշահամ, թխլիկ, ալ:
  • Վեց տարեկան տղայի համար ի՞նչ էր նշանակում տանձերին տիրանալը:
    Տղայի համար տանձերին տիարանալը ուտելու, քաղելու ,  շոշափելու համար էր
  • Ինչո՞ւ էր տղան տանձերն իրենը համարում, համամի՞տ ես իր տեսակետի հետ:Տղան իրենն էր համարում տանձերը, որովետև  նա էր տեսել ծառերի տրևաթափը:
  • Մեկնաբանի՛ր. Կարծում էի, որ ավելի ողջամիտ պետք է լինի, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր: Կարծում էր, որ ուսուսչուհին պետք է լինի խելացի:
  • Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ:Իմ կարծիքով գողություն չէր արել, որովհետև միրգ քաղելը և ուտելը գողություն չի համարվում:

Վիլյամ Սարոյան ,,Քո կյանքի ժամերը,,

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:
ապականություն-կեղտոտ,արարք
անկաշկանդ-ազատ
առաքինություն-պարկեշտություն, ազնվություն
ահ-վախ, երկյուղ
մազապուրծ-աղետից պրծած՝ ազատված

2. Բացատրի՛ր հետևյալ տողը. Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Իմ կարծիքով բարությունը շատ է պակասել մարդկության մեջ, բոլորը դարձել են նյիարդայնև դյուրագրգիռ: Բոլորս պետք է աշխատենք, որ թեկուզ մի փոքրիկ բարությունը չափսոսանք և անենք դիմացինի համար: Բարությունը պետք է դառնա վարակիչ և ոչ ոք չկաշկանդվի բարություն անելուց:

3. Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել:Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ…

Շատ մարդիկ ցույց են տալիս, որ անում են բարի գործ, բայց միայն հետևից ծաղրում են և վատաբանում:

4. Ի՞նչ ես հասկանում ,,կայնքի ժամեր,, ասելով:

Ապրած յուրաքանչյուր վարկյանն ու րոպեն մարդու ,,Կյանքի Ժամերն,,են: Պետք է ապրել այնպես, որ հետո չամաչես ապրածդ կյանքից:

5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր:

Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:

Այն մարդը, ով կորցրել է իր ազնվությունը պետք է օգնել և կրկին վերադարձնել իր աշխարհ:

Ամառային ընթերցանություն

978-9939-68-480-2BԱմառային արձակուրդ է, իսկ ամառային արձակուրդը ամենալավ շրջանն է ընթերցանությամբ զբաղվելու համար: Ավարտեցի Մկրտիչ Արմենի <<Գույնզգույն Թագավորություն>> վեպը, որը իդեպ խորհուրդ եմ տալիս կարդալ, որովհետև այն բավականին հետաքրքիր էր: Ես կարդացի մի շնչով: Ընթերցեցի նաև մի գիրք որում ներկայացված է երեք բրազիլական ժողովրդական առասպելներ: Առաջին առասպելը Ժոն դե Բարո թռչնի մասին էր, երկրորդ առասպելը Ջրաշուշանի մասին էր, երեորդը՝ Արոտավայրի Նեգրինյոն էր: Գրքում առասպելները կգտնեք նառ բրազիլերեն:

Ճամփորդում են ընտանեկան դպրոցները

Ամեն տարի Հանրապետության օրվա առթիվ դասարանով նվաճում էինք որևէ բարձունք: Քանի որ այս տարի վիրուսը խանգարեց, և մենք չկարողացանք ճամփորդել, ճամփորդությունը կազմակերպեցինք ընտանեկան դպրոցներով: Ընկեր Մարինեի և ընկեր Իվետայի ընտանիքները ու ես իմ ընտանիքով ճամփա ընկանք։ Մեքենաների շարասյունը ուղևորվեց դեպի Խոր Վիրապ: Շրջեցինք եկեղեցու տարածքում, մոմ վառեցինք և ընկեր Իվետայի ուղեկցությամբ բարձրացանք եկեղեցու հարակից բլուրը: Վերադարձին նստեցինք խոտերին, սնվեցինք և խաղացինք: Յուրօրինակ և հետաքրքիր ճամփորդություն ստացվեց: Շատ կուզեմ հաջորդ ճամփորդությունը լինի ընկերներիս հետ:

Գործնական քերականություն

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել: Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սա խարոզից հազար անգամ քաղցր Է։
Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։Դա սա խարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար
 հոմանիշով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին մաքառել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Բերրի խոստումներ  տվեց ու գնաց:

փրկել-ազատել
գույն-երանգ
թանձր-խիտ, թավ
մաքառել-կռվել
բերրի-շատ

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը:
Հայրենասեր

բ. Միշտ ճշմարիտ է խոսում:
Ճշտախոս

գ. Ինքն իր վրա վստահ է:
Ինքնավստահ

դ. Սիրում է երաժշտություն:
Երաժշտասեր

ե. Իր պարտականությունները ճանաչում է:
Պաչտաճանաչ

զ. Ինքն իրեն շատ է հավանում:
Ինքնահավան

է. Գաղտնիքը պահել գիտե:
Գաղտնապահ

զ. Նուրբ ճաշակ ունի:
Նրբաճաշակ

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ-շրթունք, էգուց-վաղը, տկլոր-մերկ, բարիշել-հաշտվել, ջահել-երիտասարդ, պոզ-կոտոշ,  սապոն-օճառ, դոշակ-ներքնակ, լղար-նիհար: