Երիտասարդ խեցգետինը

Բոլորը ծիծաղում էին խեցգետնի վրա ու ծաղրում: Բայց խեցգետինը  համառ էր  և մտադիր չԷր հետ  կանգնել իր արած քայլից: Նա շարունակեց ճանապարհը: Շատ խեցգետիններ հետևում էին նրան ու մտածում: Այո՛, կարելի է քայլել ինչպես ցանկանում ես:  ԵՎ  շատ  խեցգետիններ էլ միացան նրան ու հասկացան, որ միշտ չէ պետք կրկնել և կատարել մեծերի ասածը:

Շան մասին

Ընտանի շունը կամ շունը շնազգիներիընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո9994969.jpg ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից; Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։

 

Ջեկոն և իր ընկերները

Մինչ տատիկը նեղվում էր և լաց լինում, Ջեկոն գտավ  Գյումրի տանող ճանապարհը: Երկար գնալուց հետո նա հանդիպեց թափառական  շների: Այդ շները ճանաչում էին  Գյումրու յուրաքանչուր բնակչի: Նրանք էլ օգնեցին Ջեկոյին գտնել  տիրոջը: Տատիկը Ջեկոյին երկար փնտրելուց հետո հույսը կտրեց, նստեց վագոն և վերադարձավ տուն: Նա մտավ տուն ու զարմանքից քարացավ: Ջեկոն նստել էր բազմոցի անկյունում ու կարծես իրեն էր սպասում:

Երկրագնդի բույսերը և կենդանիները