Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի  բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Անհասկանալի բառեր չկան

2. Մեկնաբանի՛ր այս միտքը. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Այս տողերն ասում են, որ ինչ-որ բանի հասնելու համար պետք է փորձես և ձկտես:

Քոամբողջոգին: 


3. Ո՛րն է ստեղծագործության ասելիքը: 

Բանաստեղծության ասելիքը այն է, որ մենք էլ ենք փղի նման սահմանափակվում այնքանով որքան ունենք, բայց պետք է փորձել և հասնել ավելիին:

Վրացական ավանդություն

Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ եւ գրի է առնվել 9-11-րդ դարերի վրաց հեղինակների կողմից (Անանուն պատմիչ (9-րդ դ.), Լեոնտի Մռովելի (11-րդ դ.) եւ այլք): Ըստ վրացական ավանդության, Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից՝ հայերը, Քաթլոսից՝ վրացիները, մյուս որդիներից՝ կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից՝ այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր եւս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրների վրա (դրանով էլ պետք է բացատրել ոչ թե Քարթլոսի, այլ Հայոսի՝ ութ եղբայրներից ավագագույնը լինելու հանգամանքը):

Մի փոքրիկ դիտարկում անենք այսօրվա վրացական պատմագիտության դրսեւորումներից: Բագրատունի-Բագրատիոն կապը մեր հարեւանները փորձում են դիտարկել հակառակ տեսանկյունից, ինչպես շատ այլ պատմական հարցեր, այդ թվում հայկական հողերի, քրիստոնեական եկեղեցիների եւ այլ հարցերի վերաբերյալ: