Ժամանակակից մանկական գրականություն. նախագիծ

Հենրիկ Էդոյան

Հենրիկ Անտոնի Էդոյան (օգոստոսի 31, 1940ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։ 2005 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2010)։

Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններին բնորոշ են հավերժականի և առօրյայի, վերացականի և կոնկրետի, մտքի և պատկերի անբաժանելի միասնությունը՝ կապված հոգևորի և իրականի ներքին որոնումների հետ։

Գրաքննադատական աշխատանքներում մեկնաբանել է դասական, ինչպես նաև նորագույն պոեզիայի պատկերային համակարգերն ու լեզվիմաստային կառուցվածքները։

Նրա բանաստեղծությունները՝

ԵՎ ԵՍ ՎԵՐՋ ՉՈՒՆԵՄ

Իմ գնացքը կանգ է առնում քո կայարանում:
Իմ նավը դանդաղ մոտենում է քո
նավահանգստին:
Իմ ցերեկն ավարտվում է քո գիշերվա մեջ:
Իմ խոսքերը սահում են թեք զառիթափից
քո պարզված ձեռքերում:
Իմ լռությունը կրկնվում է քո
գիտակցության մեջ:
Իմ քայլերն ընդհատվում են քո դռան առաջ,
որից այն կողմ չգիտեմ՝ ով է բնակվում:
Իմ ստվերն ընկնում է և անհետանում
քո ստվերի մեջ:
Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,
քո մեջ անհետանում:
Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու
վերցնում ես ինձանից:
Եվ ես վերջ չունեմ:
Եվ չունեմ սկիզբ
քո ափերի մեջ:

ԿՅԱՆՔԸ ՏԽՈՒՐ Է

“ԿՅԱՆՔԸ տխուր է” – մտածեց Հեկտորը
դարբասների մոտ, Աքիլլեսի
մարտակառքի առաջ,
“Կյանքը տխուր է” –
կրկնեցին մի քանիսը հարյուրամյակներից,
«Կյանքը տխուր է»- ասեց Դոն Ժուանը
սիրուհու սենյակից ելնելով,
“Կյանքը տխուր է” –
նկարում էր մի նկարիչ
մի աղավնի:

Մենք եղանք լույսի մեջ

Մենք եղանք լույսի մեջ,
     անցանք ներսի դռնով
     Յոթ Աստվածների, 
     (յոթ ճառագայթներ թեքված դեպի
     ներքև, մեր սրտերի վրա, 
     յոթ Էլոիմներ մեր գլխավերևում), 
     բայց աշխարհը դարձավ
     անմիտ լռություն, 
     երբ ուզեցինք ապրել
     նրա կամքից դուրս, 
     սիրո մեջ մշտական, 
     ի պատասխան նրա
     մաղձի և ատելության: 

Մի սիրտ հարատև

Փոքրիկ երկիր` սեղմված
     լեռների կոնքերում, ի՞նչ երգ ես
     ուզում լսել, ի՞նչ խոսքեր ես հիմա
     տեսնում քո երազում: Չորացած
     կոկորդի մեջ, ամռան
     կիզիչ օդում, ընկնում են բառերը
     անձայն ու անարձագանք, 
     ինչպես ծառեր` կտրված
     օտար մի ձեռքով, ինչպես շիրմաքարեր, 
     որոնց տակ աշխարհը
     չունի ոչ մի չափում: 
     Կարճ ինչպես կյանքի խոստում, 
     երկար ինչպես քունը մղձավանջային
     բառերը չեն հասնում քեզ: 
     Ի՞նչ երգ ես ուզում լսել
     քո հին երազում: Այն, ինչ ունես դու, 
     մի սիրտ է հարատև, 
     որ բաց է և արթուն
     դեռևս անավարտ քո աղոթքի մեջ: 
     
    

Դուք չունեք կիրակի օր

Սևեռուն մի գիշեր հետևում է ինձ, 
     երբ ես անցնում եմ
     անմարդ փողոցով: Կիսաղոտ լապտերներից
     լույս է սփռվում և գոլորշանում
     օդի մեջ ինչպես աննկատ մի անձրև: 
     Մի աչք, որ չի փակվում: 
     Մի նրբանցք, որ ինձ
     չի տանում ոչ մի տեղ: Փակ դռներ` առանց
     գաղտնիքի: Անցորդներ, ինչպես
     արխիպելագում շփոթված կղզիներ, 
     որոնց կողքով անծանոթ
     նավեր են անցնում: Կյանքը շատ է մոտ, 
     բայց չի երևում: Ինձ հետ խոսեք, համբերության
     արթուն ոգիներ, XXI դարի
     էկրանը ձեզ համար փոքր է չափազանց: 
     Դուք չունեք կիրակի օր: Դուք չունեք արձակուրդ: 
     Դուք ապրում եք հավերժական մի գիշերվա մեջ
     և գծում սիրտը մարդու
     իբրև մի երկնային երկրաչափություն: 

Նրա բանաստեղծությունները ավելի սիրային և տխուր են։ Թեև  նա այնքանել հայտնի չէ ինչքան ուրիշ բանաստեղծներ, բայց նրա բանաստեղծությունները ինձ գրավցեին իրենց ամեն մի բառի իմաստով։

Leave a comment